Չինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնին նահանգի վարչական կենտրոն Շենյանի ստորգետնյա անցումում մարտի 4-ի առավոտյան պայթյուն է որոտացել:

Xinhua գործակալությունը հայտնում է, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել: Ըստ նախնական տվյալների` պայթյունի հետեւանքով վնասվել են  անցումում վերանորոգման աշխատանքներ կատարող հինգ բանվորներ: Նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:

Ականատեսները հայտնում են, որ պայթյունը «շատ բարձր» է եղել, շրջակա երկու առեւտրի կենտրոններում  կոտրվել են ապակիները, վնասվել է երթուղային ավտոբուս եւ տաքսի, հաղորդում է  «Ռուսաստանի ձայնը»: Դեպքի վայրում գտնվում են  հրշեջների 10 մեքենաներ: