ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում մեկ շարժիչով ոչ մեծ օդանավ է կործանվել: Ավիավթարի հետեւանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա: Օդանավում այդ պահին եղել է օդաչուն եւ երեք ուղեւորներ:

Վթարը տեղի  ունեցել մարտի 3-ին, տեղի ժամանակով 14:25-ին (Երեւանի ժամանակով 01:25-ին), թռիչքից քիչ անց: Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավը օդ է բարձրացել Էնջել Ֆայեր քաղաքի օդանավակայանից եւ ուղեւորվել դեպի Թեքսասնի նահանգի Սան Անտոնիո քաղաք, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Օդանավը կառուցվել է 1966 թվականին եւ նրա սերտիֆիկատն ուժի մեջ է եղել մինչեւ այս տարվա հունիս: Թռիչքի ժամանակ քամու արագությունը կազմել է 88 կմ/ժամ, բայց վթարի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում: