Հայաստանում կստեղծվի ուռոցքաբանական կենտրոն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը։ Նրա խոսքով, ներկայումս ֆինանսավորման առաջարկներ են ստացել բանկերից, եւ մշակվել է կառավարության նախագիծ, որի հիմքում ներդրումային փաթեթներ են։ Հիմնադրամի նախագահը նշեց, որ սարքավորումներ ձեռք բերելու աշխատանքների, աշխատակիցների վերապատրաստման եւ աշխատավարձի վրա ծախսվող գումարը կկազմի 11 միլիոն եվրո, իսկ ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու համար անհրաժեշտ է 35-40մլն եվրո։