Նեպալում հարսանիքի հյուրերին տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 15, վիրավորվել 22 մարդ, հաղորդում է AP-ն:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ` ավտվթարը տեղի է ունեցել լեռնային մայրուղու վրա, Չիրիպանի բնակավայրի մոտ: Ավտոբուսը կորցրել է կառավարումն ու 300 մետր բարձրությունից գլորվել անդունդը: Տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ:

Հարսն ու փեսան կենդանի են մնացել, բայց գտնվում են ծանր վիճակում:

Ավտոբուսում եղած մարդկանց թիվը չի նշվում: Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ վթարի կոնկրետ պատճառը պարզվում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: