Ադրբեջանական բանակում, որով այդքան հոխորտում է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, զինվորները կրակ են բացել սպաների վրա, որի հետեւանքով երկու սպա սպանվել են:

Երեկ Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում, որը գտնվում է Ֆիզուլիի շրջանում, Գյանջա քաղաքից զորակոչված զինվոր Էմին Ռահիմովը և նրա ծառայակիցներից մեկը կրակ են բացել հինգ սպաների վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ ենթասպա և ավագ լեյտենանտ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել կատարվածը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները կարողացել են տեղեկանալ, որ իրականում զինվորները կրակ են արձակել սպայական կազմի ութ ներկայացուցիչների վրա, իսկ զոհվածների թվում կա նաև մայոր։ Միջադեպի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: