Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցության առաջանորդ Վիկտոր Յանուկովիչը, ով նախնական տվյալների համաձայն ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում, չի բացառելո, որ ռուսական Սեւծովյան նավատորմը կարող է Ուկրաինայի տարածքում մնալ նաեւ 2017 թվականից հետո, երբ կավարտվի երկու երկրների միջեւ պայմանագրի ժամկետը: Այս մասին նա ասել է «Ռոսիոա 24» հեռուստատեսությանը: «Շատ կարեւոր է, որպեսզի մենք շատ հարցեր վերանայենք, ես կասեի` փաթեթով: Դրանք շատ են կուտակվել»,- նշե է նա ու հավելել. «Մենք կքննարկենք այդ հարցը շատ մոտ ապագայում: Այդ հարցը կլուծվի ոչ ի վնաս Ռուսաստանի: Մենք լուծում կգտնենք»:
Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հարցի առնչությամբ Յանուկովիչն ասել է Ուկրաինայի վերաբերմունքը ՆԱՏՕ-ի նկատմամբ «այսօրվա դրությամբ որոշված է» եւ այն «չի ընդլայնվի»:
«Հենց այդ ձեւաչափի համաձայն էլ Ուկրաինան կկառուցի իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Մենք հստակ պատասխան ենք տվել այդ հարցին, որ եթե Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության հարց ծագի, որը հիմա չկա, ապա դա պետք է լուծվի համաուկրաինական հանրաքվեի միջոցով»,- ընդգծել է Յանուկովիչը, հավելելով, որ հնարավոր է Ուկրաինայի մասնակցությունը Մոսկվայի կողմից առաջարկվող եվրոպական անվտանգության համակարգում:
«Ես կարծում եմ, որ ՌԴ բախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությունը` եվրոպական անվտանգության հայեցակարգի նախապատրաստման վերաբերյալ, ընդունելի է Ուկրաինայի համար: Դա այսօր հմարվում է Ուկրաինային հետաքրքրող ծրագրերից մեկը, որին մենք պարտաստ ենք մասնակցել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ուկրաինայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ նախնական տվյալներով հաղթանակ է տարել Յանուկովիչը: Իսկ երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն զիջել է Յանուկովիչին 3 տոկոսով:




























