ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել` դրական գնահատելով հունիսի 19-ին ԱԺ կողմից ընդունված համաներման ակտը, միաժամանակ պահանջելով շարունակել ազատ արձակել մնացածք աղբանտարկյալներին: «Մենք ողջունում ենք համաներումը եւ, որպես հետեւանք, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի, երկու պատգամավորների եւ ընդդիմության 12 այլ կողմնակիցների ազատ արձակումը»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ. Համաներման իրականացման գործընթացում Միացյալ Նահանգներն ակնկալում են տեսնել մյուս ձերբակալվածների ազատ արձակումն ու աջակցում են քաղաքական լարվածության մեղմացմանն ուղղված հետագա քայլերը:



















