ԱՄՆ Լուիզիանա նահանգի բնակիչը նախկին ընկերուհուն մեղադրել է սերմնահեղուկը գողանալու մեջ: Նա  դատի է տվել  անդրոլոգիայի կլինիկային եւ իր նախկին ընկերուհուն` առանց իր իմացության սերմնահեղուկի նմուշն օգտագործելու համար: Լեյն Հարդին նշել է, որ իր նակին ընկերուհին իր երկու տարեկան որդու մայրն է, իսկ ինքն այդ մասին նույնիսկ չի իմացել:

«Huffington Post»-ը հաղորդում է, որ  Տեխասի դատարան ներկայացրած փաստաթղթերում նշվում է, որ երեխայի մայրը`Թոբի Դեվալը Հարդինի սերմնահեղուկն օգտագործելու թույլտվություն չի ունեցել:

Միաժամանակ նշում է, որ Հարդենի հայրությունը անալիզի միջոցով հաստատվել է: Հիմա Դեվալն էլ լիովին կարող է նրանից ալիմենտ պահանջել: