Ֆրանսիական «Լիոնի» գլխավոր մարզիչ Կլոդ Պյուելը Մադրիդի «Ռեալի» հետ խաղի նախօրեին, որը կայանալու է Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում, փոքր-ինչ մտահոգված է, քանի որ չի կարծում, որ իսպանացիներն իրենցից ընդամենը աստղերի համաստեղություն են ներկայացնում։
Սակայն ֆրանսիացի մասնագետը համոզված է, որ իր թիմն ամեն ինչ անելու է՝ հաղթանակ տանելու համար։
«Մենք շատ բարձր որակի ֆուտբոլ չենք ցուցադրում, սակայն վերջին ժամանակներս կատարելագործել ենք մեր խաղամակարդակը։ Մենք պետք է ավելի մրցունակ լինենք եւ, առաջին հերթին, „Ռեալի“ դեմ։ Իսկ ինչ վերաբերում է մեր մրցակցին, ապա ես շատ լավ եմ ճանաչում Պելեգրինիին՝ դեռևս „Վիլյառեալի“ հետ հանդիպումներից։ Նա միևնույն խաղային կոնցեպցիաներն է կիրառում՝ օգտագործելով 4-4-2 խաղային համակարգը։ Եվ „Ռեալը“ միայն Կրիշտիանու Ռոնալդուն չէ, այն ավելին է», — ասել է Պյուելը։



























