Ռուսաստանում սննդամթերքի ներմուծման նկատմամբ հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաները մասնավոր զրույցներում ընդունում են, որ հայաստանյան ձկնաբույժների նկատմամբ պատվեր են իրականացրել՝ խոչընդոտելով մուտքը ռուսական շուկա; Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հկ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանը: Նրա խոսքով՝ ներկայում արգելքները հանված են, սակայն երաշիքներ չկան, թե առաջիկայում դրանք չեն լինի:
Ձկնաբույծի մեկնաբանմամբ՝ Ռուսատանը միակ երկիրն է, որտեղ ձկնամթերքում աղիքային ցուպիկի հայտնաբերման դեպքում արգելք են կիրառում, քանի որ աղիքային ցուպիկը կարող է պատահականորեն հայտնվել ձկան վրա, սակայն լվանալուց կամ ջերմային մշակման ընթացքում անհետանում է: «Ռոսսելխոզնադզորում չուզեցին պատասխանել, թե որտեղ է հայտնաբերվել աղիքային ցուպիկը, հակառակ դեպքում բանսարկությունը ի հայտ կգար: Մենք մատակարարում ենք էկոլոգիապես մաքուր եւ համեղ ձկնամթերք: Պետք է ձգտենք այլ պահեստային շուկաներ ձեք բերել, որպեսզի ռուսական կողմի քմահաճ որոշումների պատճառով տուպիկի առաջ չկանգնենք»,-ասաց Ա. Աթոյանը:
Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին Ռուսաստանի անասնաբուժական եւ ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ էր կիրառել հայաստանյան 4 ընկերությունների արտադրանքի նկատմամբ:



























