Փետրվարի 14-ին, ժամը 10-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար: ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, ընկել է ձորը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ Նորայր Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին գրեթե այս նույն վայրում միկրոավտոբուս էր ընկել ձորը, որի հետեւանքով ուղեւորներից մեկը մահացել էր, վարորդն ու եւս 10 ուղեւոր ստացել էին մարմնական վնասվածքներ: