Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շատ կարեւոր քայլ կատարեց՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները վավերացման ուղարկելով երկրի խորհրդարան, գրում է լիբանանյան «The Daly Star»-ը:

Համաձայն պարբերականի՝ «Հայաստանի նախագահը դրա համար արժանի է գովասանքի եւ աջակցության: Նա արժանի է դրան, քանի որ աջակցում է պատմական խնդիրների վերացմանը՝ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման քայլ կատարելով»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որպես օրինակ է դիտարկվում եւ լարվածության թուլացման համար լավագույն տարբերակն է: Մենք կարիք ունենք նման առաջնորդների, պետք է վերջ տալ պատերազմներին եւ սկսել աշխատել":

Խոսելով հայ-թուրքական սահմանի բացման առավելությունների մասին՝ թերթը ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ «Հայաստանը կարող է դառնալ միջանցք գազատարի համար»: