Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականությունը ստեղծում է նորանոր վտանգներ Վրաստանի համար, եւ այդ պատճառով անհրաժեշտ է շարունակել խաղաղ պայքարը նրա վաղաժամկետ պաշտոնաթողության համար։ Այս մասին հաղորդել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ Վրաստան՝ ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն։
«Անհրաժեշտ է Սահակաշվիլուն խաղաղ ճանապարհով ստիպել պաշտոնաթող լինել եւ անցակացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, ինչն էլ թույլ կտա փուլ առ փուլ դուրս բերել Վրաստանը ճգնաժամից եւ սկսել երկրի միավորման նոր գործընթացը»,- նշել է Բուրջանաձեն։
Միեւնույն ժամանակ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում պաշտոնաթող լինել մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, այն է՝ մինչեւ 2013 թվականին հունվարը։




























