«Պետք է արձանգրեմ, որ Հայաստանի նախագահի համար ելույթ գրողները ոչ միշտ են գիտակցում որտեղ եւ ինչ լսարանի առաջ է հանդես գալիս երկրի ղեկավարը, եւ նրա համար գրում են բացարձակապես ոչ համարժեք ելույթների տեքստեր»,- փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
"Ցավոք, Մեծ Բրիտանիայում նախագահի ելույթը Chatham House-ում, նույնպես գրվել էր տվյալ դեպքին ոչ համարժեք: Ավելին, նրա անվանումը չէր համապատասխանում տեքստի բովանդակությանը: Եթե ելույթը անվանվեր «Անվտանգությունը Հարավային կովկասում, ապա պետք է, առնվազն, շոշափվեր տարածաշրջանում ստեղծված վիճակը՝ ռուս-վրացական պատերազմից հետո»,- ասել է նա:
Տ. Թորոսյանն դժգոհ է մնացել «Նախագահի լղոզված սահմանումներից»՝ կապված հատկապես ԼՂ ապագա կարգավիճակի հետ: «Նման պրոֆեսիոնալ լսարան, որը ներկա էր Chatham House-ում, նախագահից ավելի հստակ սահմանումներ էր սպասում, այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը սահմանափակվել է լղոզված պատասխանով այն մասին, որ „ԼՂ կարգավիճակը պետք է ապահովի Ղարաբաղի ժողովրդի արժանավայել գոյությունը“: Նույնը վերաբերում է նաեւ Ցեղասպանության հարցին»,- ընդգծել է ԱԺ նախկին խոսնակը:
«s»ma(bont-family:Sylfaen'>որ «կա առեւտրային հաղորդակցություն Վրաստանի տարածքով»:
Ըստ Թորոսյանի՝ կա երկու պայման, որ Թուրքիային կստիպեն վավերացնել արձանագրությունները, դա ԱՄՆ խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման հեռանկարն է եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձը: «Հնարավոր է, որ Թուրքիան դրանք կանխելու համար վավերացնի արձանագրությունները»,- ասել է Թորոսյանը:




























