Մոսկվա-Նիժնի Նովգորոդ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ուղեւորատար օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ չփակվող շասսիների պատճառով: Օդանավը արտականգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը:
Օդանավում գտնվել է 84 մարդ` 77 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, հաղորդում է НТВ-ն:
SSJ 100 օդանավի հետ կապված խնդիրների մասին խոսվել է բոլորովին վերջերս: Նախորդ ամիս «Աէրոֆլոտը» ստիպված էր դադարեցնել իր 10 հատ Sukhoi Superjet 100 օդանավերից 4-ի թռիչքները: «Ռոսավիացիան» դրանցում թերություններ էր հայտնաբերել: Օդանավեն ուղարկվել էին վերանորոգման:
SSJ 100 օդանավերն արտադրող «Սուխոյ քաղաքացիական օդանավեր» ընկերությունում նշել են, որ դրանք «մանկական հիվանդություններ» են, որոնք բնորոշ են բոլոր նոր օդանավերին:




























