Մոսկվայի կենտրոնում տարօրինակ դեպք է գրանցվել: Մետրոյի «Կուրսկայա» կայարանի շրջանում լրիվ մերկ տղամարդ է կանգնած եղել, ով ձեռքերը վեր պարզած աղոթել է: Այս մասին պատմել է միջադեպ ականատես Սերգեյ Նեպուտինը:
«Նա կանգնած էր օղակաձեւ զբոսայգու կենտրոնում, կողքին ընկած էր նրա հագուստը եւ հասկանալի էր, որ հագուստը թանկարժեք է, որ տղամարդը անտուն չէր: Նա կանգնել էր ձեռքերը վեր պարզած եւ, ամենայն հավանականությամբ, աղոթում էր»,-ասել է Սերգեյը:
Մերկ տղամարդուն տեղափոխել են ոստիկանություն, որտեղ նա հայտարարել է, որ այդկերպ շնորհավորել է կանանց մարտի 8-ի տոնի առթիվ:




























