Կրասնոյարսկից Մոսկվա թռիչքի ժամանակ օդանավում վախճանվել է ծանր հիվանդ կինը։ Ողբերգությունը կատարվել է Boeing-737-800 օդանավում։
Երբ կինը վատ է զգացել, անձնակազմը օդանավը Նիժնեվարտովսկում վայրէջք կատարելու որոշում է կայացրել, սակայն մի քանի րոպե անց կնոջն ուղեկցող բժիշկը հայտարարել է ուղեւորի մահվան մասին։
Դրանից հետո կնոջ ուղեկիցը եւ բժիշկը հավանություն են տվել նանական թռիչքով երթուղին շարունակելուն։ «Ինտերֆաքսը» հայտնում է, որ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Դոմոդեդովոյում»`առավոտյան ժամը 06:00-ին: Օդանավում եղել է 160 ուղեւոր:




























