Մեր հանրպետությունում մինչեւ այժմ եղած շարժումները եղել են ալիք, որոնք դեռ իրենց նպատակին պետք է հասնեն: Այս մասին, այսօր` մարտի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով` հերթական նախագահական ընտրություններից հետո, հերթական անգամ ժողովուրդը ոտքի ելավ, սակայն չի կարծում, որ ժողովուրդը կհամակերպվի այն մտքի հետ, որ այս շարժումները կշարունակվեն հարատեւորեն:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, Վարդան Խաչատրյանն ասաց, որ դա պայքարի երկրորդ փուլն է: Նա չբացառեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդդիմությունը կարող է միասնական մասնակցություն ունենալ: «Սա յուրօրինակ հնարավորություն է, որ հավաքականությամբ գործառույթները տանենք էֆեկտիվ արդյունքի»,- ընդգծեց Վարդան Խաչատրյանը: