Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի համար Մարտի 8-ն ընտանեկան տոնի հետ է ասոցացվում, այն միշտ դրական էմոցիաներ է պարգեւում։ Այդ մասին այսօր՝ մարտի 8-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է Կարինե Աճեմյանը։

 «Ամուսինս հիանալի գիտի, թե ես ինչի կարիք ունեմ։ Ավելին, չեմ սիրում խանութներով շրջել, եւ ամուսնուս շնորհիվ իմ կարծիքով ճաշակով եմ հագնվում», - նշել է Աճեմյանը։ Ըստ նրա՝ քաղաքականությունը տղամարդկային գործ է։ Այնուամենայնիվ, եթե գեղեցիկ սեռը ցանկություն է հայտնում եւ ներուժ ունի, ապա ինչու ոչ, թող զբաղվի քաղաքականությամբ։ «Հայաստանի հանրապետական կուսակցությունում կանանց ընդգրկվածությունը բավական բարձր է, սակայն կարծում եմ, որ միայն սեռային հատկանիշով կանանց խորհրդարան անցնելն անընդունելի է», - եզրափակել է Աճեմյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am