Ձերժինսկում հարձակում է կատարվել տեղի ձեռնարկատերերից մեկի վրա. մարդասպանը նրա ուղղությամբ 16 գնդակ է արձակել, սակայն 49-ամյա տղամարդը ողջ է մնացել։ Այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ի երեկոյան՝ մոտավորապես ժամը 21:30-ին։ Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ձեռնարկատերն ընկերների հետ դուրս է եկել բաղնիքից։ Լողանալուց հետո գործարարը նստել է իր Toyota մեքենայի ղեկին եւ շարժվել տեղից։ Ձեռնարկատիրոջ ընկերները գնացել են նրա հետեւից։ Մարդասպանը կրակել է գործարարի մեքենայի վրա, ՌԲԿ-ին հայտնել են ՌԴ Վոլգոգրադի տարածաշրջանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հանցագործը զինված է եղել Կալաշնիկովի ավտոմատով, ենթադրում են քննիչները։
Ինչպես ճշտում է վոլգոգրադյան v1.ru պարբերականը, մարդասպանների համար նշանակետ է դարձել HELP վոլգոգրադյան առեւտրի տան ներկայացուցիչ Ա. Մ. Սոլոգուբովը։ Ֆիրմայի գործունեության հիմնական ուղղությունը Վոլգոգրադի տարածաշրջանի սպառողական շուկայում սննդամթերքի մեծա-մանրածախ առեւտրի կազմակերպումն է։




























