Արխանգելսկում անտուն շները գզել են մի անչափահաս տղայի, ով մահացել է:
Մարտի 8-ին՝ մոտավորապես ժամը 10:40-ին ՆԳՆ վարչության Արխանգելսկի գծով հերթապահ մաս հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Սիլիկատցիների փողոցի թիվ 6 տան մոտ անտուն շները հարձակվել են մարդու վրա։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են կծոտած ութամյա մի տղայի։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում։ Հիվանդանոցում տուժածը մահացել է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Մահացածի անձը պարզված է։




























