Գելենջիկի բնակչի հողամասում չճշտված առակա է ընկել։ Բնակիչը պնդում է, որ ինչ-որ բան երկնքից է ընկել։

Անսովոր դեպքը կատարվել է մարտի 8-ի երեկոյան։ «Հողամասում գտնվող բնակիչը վերեւից աղմուկ է լսել, ինչից հետո անսովոր առարկա է ընկել՝ փոս գոյացնելով», - հայտնել են շրջանի վթարային ծառայությունից, հաղորդում է vesti.ru-ն։

Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են ընկած առարկայի մանր բեկորները, որոնք փայլաթիթեղ հիշեցնող նյութից են ։

Ականատեսները հաստատել են չճշտված առարկայի անկման փաստը, բայց պայթյուն չեն լսել։ Փորձաքննությունից հետո կտրվի եզրակացություն։