Այսօր` մարտի 9-ին, ժամը 12:27-ի սահմաններում, ռուս փրկարարները գտել են Տուվայում ձնահոսքի տակ մնացած վերջին` 6-րդ դեռահասի մարմինը: Ներկայումս աշխատանքներ են տարվում հայտնաբերված մարմինը ձյան միջից դուրս բերելու ուղղությամբ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել է 71 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 3-ից Տուվայում փրկարարները փնտրում էին 6 դեռահասների, որոնք մնացել էին ձնահոսքի տակ: Ողբերգությունը տեղի էր ունեցել Մուգուր-Ակսի ավանից 17 կմ հեռավորության վրա:
Տուվայում գտել են վեց անչափահասներից հինգի մարմինները, ովքեր մարտի 3-ին մնացել են ձյան տակ։
Ինչպես հաղորդել են Տուվայի գծով ԱԻՆ մամուլի ծառայությունից, 5 տղաների մարմինները գտել են փաստացի միաժամանակ։ Միեւնույն ժամանակ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ շարունակել են փնտրել վեցերորդ տղային։ Մասնագետների խոսքով, նա համարյա տարբերակ չունի կենդանի մնալու, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։
Մարտի 3-ին Մոնգուն-Տայգինական շրջանում Ակ-Բաշտիգ լեան վրա ձնակույտ է թափվել ու ծածկել յոթ անչափահաս տղաների խմբին։ Նրանցից մեկին հաջողվել է դուրս պրծնել ու հաղորդել կատարվածի մասին։ Ձյան տակ են մնացել նրա վեց ընկերները՝ քիքբոքսինգի՝ չորս մարտիկ եւ երկու ըմբշամարտիկ։ Տղաները լեռ են բարձրացել, որպեսզի գալիք մրցումներից առաջ գագաթին «երջանկության դրոշակներ» դնեն։ Ձնակույտի տակ մնացածների թվում են եղել 11-րդ դասարանի՝ երեք, 9-րդ դասարանի՝ մեկ, 7-րդ դասարանի՝ մեկ աշակերտ եւ մեկ 18-ամյա պատանի:




























