ՌԴ ՔԿ-ի Բիկինի կայազորի ռազմական քննչական բաժինը քրեական գործ է հարուցել զորամասի կապիտանի նկատմամբ, որին կասկածում են տանկը վարելիս զինծառայողին վրաերթի ենթարկելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել 2013թ. մարտի 1-ին, իսկ քրեական գործի հարուցման մասին լուրը տարածվել է մարտի 11-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ քննության տվյալի, զորամասի ուսումնավարժական համալիրում անցկացվում էր տանկերի շարասյան կառուցում` մշտական տեղակայման վայր մեկնելու համար: Տ-80 տանկը վարելիս, որի ղեկին զորակոչիկ էր, իսկ շարժումը կառավարում էր կապիտանը, վրաերթի է ենթարկվել այդ նույն զորամասի ավագ լեյտենանտը: Զինծառայողը ստացված վերքերից տեղում մահացել է:
Կապիտանին կասկածում են «ռազմական մեքենայի շահագործման կանոնների խախտում, որն անուշադրության հետեւանքով հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով նախատեսված հանցանքգործելու համար: Հոդվածը նախատեսում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում:




























