ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը խոր վշտով է ընդունել հայ կերպարվեստի կաղնու` ՀՀ Ժողովդական նկարիչ Հակոբ Հակոբյանի կորստյան լուրը: «Արվեստագետ, ում ճակատագիրը մեր ժողովրդի պատմության խտացումն էր` գաղթականություն, հայրենադարձություն, անցնող գրեթե մեկ հարյուրամյակի վերապրում: Մարդ, ում կտավներում, իր վերապրած կյանքի նման խտացված էր մեր ժողովուրդն ու Հայաստանը: Մինչեւ վերջ էլ նա իր Հայրենիքի ճակատագրով ապրողն էր: Նրա գործը, նրա քաղաքացիական կեցվածքը ուսուցանող էր շատերի համար:
Ցավակցում ենք բոլորիս` հարազատներին, աշակերտներին ու նրա գնահատողներին»,-ասված է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի տարածած հաղորդագրության մեջ:



























