Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե սպասվում է, որ մարտի 12-ին ազատ կարձակվեն PKK-ի ձեռքում գտնվող թուրք պաշտոնյաները։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը նշել է, թե PKK-ի առեւանգած թուրք պաշտոնյաներին հայրենիք բերելու համար քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 3 պատգամավորներից եւ 2 այլ գործիչներից կազմված պավիրակությունը մարտի 12-ին մեկնելու է թուրք-իրաքյան Հաբուր անցակետ։ Նախարարը հույս է հայտնել, որ հենց նույն օրն էլ առեւանգված պաշտոնայները կհասնեն իրենց ընտանիքներին։
Նշենք, որ օրեր առաջ PKK-ն համացանց էր գցել մի տեսագրություն, որտեղ առեւանգված պաշտոնյաները տեսախցիկի առաջ ասել էին, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է եւ շուտով կլինեն տանը։



























