ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Թբիլիսի իր այցի ընթացքում ընդունել է նախագահի առաջարկը եւ ընթրել Միխեիլ Սահակաշվիլու եւ նրա մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ։ Տոնական սեղանի շուրջ Բայդենը Վրաստանի նախագահին խորհուրդ է տվել՝ լսել մայրիկին։ «Իմ մայրիկը 92 տարեկան է, իսկ ես նախկինի պես լսում եմ նրան»,-ասել է Բայդենը։
Բայդենը խնդրել է Գիուլիին, որ նա հոգա իր որդու մասին։ «Հոգացեք նրա մասին, նա մեզ շատ է պետք, նա մեզ համար մեծ նշանակություն ունի»,- ասել է Բայդենը։




























