Երեւանի տնտեսության հիմնական խնդիրները վերելակային տնտեսությունն է եւ կանաչապատումը: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, հայտարարել է Երեւանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Նաիրա Նահապետյանը:
«Երեւանում կա 840 հա կանաչապատ տարածք: Մեկ տարում մենք տնկել ենք 30 հազար ծառ, բայց պետք է ավելացնենք այդ թիվը»,-ասել է Նահապետյանը: Նրա խոսքով՝ այդ խնդիրները կմնան Երեւանի նոր ավագանու ուշադրության կենտրոնում, որը կշարունակի այդ ոլորտի ծրագրերի բավարար ֆինանսավորմանն աջակցելու առաջարկներ ներկայացնել:
«Ինչ վերաբերում է վերելակներին, ապա դրանց նորացումից է կախված մայրաքաղաքի բնակֆոնդի վիճակը եւ այստեղ դեռ շատ բան կա անելու»,-հավելել է Նաիրա Նահապետյանը:




























