Այսօր՝ մարտի 12-ին՝ ժամը 16.15-ի դրությամբ, կատարված մաքրման աշխատանքների արդյունքում, վերջապես բացվել է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ այսօր հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սեւանում, Կոտայքում տեղում է ձյուն: Բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: