Քիչ առաջ «Golden Palace» հյուրանոցում կայացել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանաի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւի հետ:

Ինչպես լրագրողներին հանդիպումից հետո հայտնել է ՀԱյ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են եւ ղարաբաղյան հիմնախնդիրը, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եւ Հայաստանում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:

Հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ ղեկավարը մտահոգություն արտահայտեց հարցերի վերաբերյալ, Լեւոն Զուրաբյանը նշել է, որ իրենք ներկայացրել են իրենց բոլոր մտահոգությունները, եւ կարծում է, թե եվրոպացի պաշտոնյան ընկալել է ամենը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

Այս պահին հյուրանոցում ընթանում է Սաուդաբաեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Վերջինս տեւական ժամանակ է, գտնվում էր «Golden Palace»-ում եւ մեկ այլ սեռնյակում սպասում էր հանդիպմանը: