«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնին հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել 11 անձինք: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:
Թեկնածուների թվում է նաեւ տնօրենի ներկայիս պաշտոնակատար Հրաչյա Հովակիմյանը:
Մրցույթը կկայանա մարտի 15-ին, ժամը 15-ին: ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել մրցույթին հետեւելու բնապահպանների ցանկությունը:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 23-ին մրցույթում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանն այդպես էլ չնշանակվեց տնօրենի պաշտոնում՝ իր իսկ խնդրանքով (դրանում, հավանաբար, որոշակի դերակատարում ունեցան նաեւ բնապահպանական կազմակերպությունների դժգոհությունները):



























