Թուրքիայի արեւմուտքում գտնվող Չանաքքալե քաղաքի պատմական թաղամասում ավարտվել է Հաղթանակի հրապարակի շինարարությունը։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Չանաքքալե քաղաքի Հաղթանակի հրապարակը, որը նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիական նավատորմի դեմ տարած հաղթանակին, ներառում է հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին, մզկիթ, պատմական գրադարան եւ կազմում է մոտ 2200 քմ։

Նշենք, որ 1669 թվականին կառուցված հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին Հայոց ցեղասպանությունից հետո լքվել է։ Այնուհետ, այն օգտագործվել է որպես էթնոգրաֆիկ թանգարան եւ փորձերի դահլիճ։ Իսկ վերջերս այն հանձնվել է Չանաքքալեի «Մարտի 18» համալսարանին որպես մշակույթի եւ արվեստի տուն։