Մարտի 15-ին, ժամը 15:00-ին տեղի կունենա Հայաստանի սփյուռքի նախարարի հանդիպումը հասարակական կազմակերպությունների, համահայկական եւ հոգեւոր կառույցների ղեկավարների հետ` գերատեսչության ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները քննարկելու նպատակով:

Կարեւորելով քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավումը Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման մեջ, ՀՀ սփյուռքի նախարարությունը հրավիրում է համագործակցելու Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում գործող այն հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը: