Այսօր՝ մարտի 14-ին, ժամը 09.45-ի դրությամբ, Հայաստանի որոշ շրջաններում՝ Ապարանում, Աշոցքում, Սեւանում տեղում է ձյուն: Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:



























