Ֆրանսիան, Իտալիան և Թուրքիան հավակնում են Եվրոպայի 2016 թ. առաջնության անցկացնելուն։ Փետրվարի 15-ին բոլոր երեք երկրներն այդ կապակցությամբ հայտ են ներկայացրել ՈՒԵՖԱ-ին։

Եվրոպական գլխավոր ֆուտբոլային մարմնի փորձագետները մարտին և ապրիլին կայցելեն վերոհիշյալ երկրներ, որից հետո զեկույց կկազմեն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի համար։

Իսկ ինչ մնում է վերջնական որոշմանը, ապա այն կընդունվի մայիսի 28-ին։

Հարկ է նշել, որ Եվրոպայի այս առաջնությունն առաջին մրցաշարը կլինի, որին կմասնակցեն 24 թիմեր՝ նախկին 16-ի փոխարեն։