Հաաստանի Հանրապետությունում կթույլատրվի մասնավոր գերեզմանոցների ստեղծումը: ՀՀ կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին հավանություն տվեց ՀՀ Ազգային Ժողովի «Օրինաց Երկիր» կուսակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությանը՝ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:
Պատգամավորներն առաջարկում են մասնավոր գերեզմանոցի համար վարձակալության տալ հողեր 49 տարի ժամկետով՝ առանց ենթավարձակալության իրավունքի:
ՀՀ կառավարության եզրակացության մեջ նշվել է, որ օրենքի նախագիծը պետք է ավելի հստակեցվի, առաջարկվել է պատգամավորներին՝ համատեղ աշխատել կառավարության հետ՝ միասնական նախագծի մշակման համար:



























