Մարտի 14-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ախուրյան գյուղից բերման են ենթարկել 65-ամյա Մարզպետունի Հ.-ին, որը 2002 թ. մայիսի 15-ից Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր հանցագործության մասին իմանալու եւ չհայտնելու մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Մարզպետունի Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:



























