Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 14-ին, ժամը 10.50-ին, Վերին Ծաղկավան գյուղից բերման է ենթարկվել 36-ամյա Արման Ա.-ն, ով 2012 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ Մոսկվայի մարզի Ստապինի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արման Ա.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: