Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 15-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Պիեռ Լելուշի հետ:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը պայմանավորվել են, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում Ֆրանսիան ուղղակիորեն կաջակցի Հայաստանում մի շարք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործընթացին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանին առնչվող խնդիրներ:
Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ազգային հետախուզության համակարգող Բեռնար Բաժոլեի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ֆրանսիայի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությունը զարգացնելու մասին:




























