Ռուսաստանի պետական դուման քվեարկությամբ վաղաժամկետ դադարեցրել է իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Պետխինի լիազորությունները: Այսպիսով՝ Պետխինի մարտի 7-ին ներկայացրած հայտարարությունը բավարարվել է: Իսկ պատճառը նրա շուրջ ծագած սկանդալն է, երբ պարզվել է, որ Պետխինը չի հայտարարագրել իր անշարժ գույքը:
Սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին տեղեկատվություն է տարածել, որ Պետխինը ԱՄՆ-ում անշարժ գույք ունի, որը չի հայտարարագրել: Պետխինը հայտարարել է, որ այդ տեղեկությունը ճիշտ չէ, բայց որոշել է դնել մանդատը, որն ստացել է քաղաքական արդար պայքարում: Պատգամավորի խոսքով՝ ողջ ունեցվածքը, որի մասին խոսվում է, պատկանում է իր որդուն:
Պետխինը չի բացառել, որ կաշխատի Տարածքային զարգացման նախարարությունում:



























