Նախօրեին Աստրախանի Վոլգո-կասպյան ձկնարդյունաբերության քոլեջում պատանդներ վերցրած Ալեքսանդր Կուպցովի սիրեցյալը նրա հանցակիցը չէ եւ ոչինչ չի իմացել նրա մտադրությունների մասին:
25-ամյա տղամարդը ներխուժել է քոլեջի շենք եւ զենքով սպառնալով 4 մարդու պատանդ է վերցրել՝ դասախոսին, պահակին ու երկու աղջիկների, որոնցից մեկն իր սիրեցյալն է: Սկզբից նա պիցցա եւ «Սփրայթ» էր ուզել, ապա որոշ ժամանակ անց պահանջել է ջիփ եւ 50 հազար ռուբլի:
Կես ժամ անց ոստիկաններն ազատել են պատանդներին: Ընդ որում, պարզվել է, որ աղջիկներից մեկը հանցագործի հանցակիցն է, եւ ազատման ժամանակ դիմադրել է: Այժմ կասկածյալն ու աղջիկը ցուցմունք են տալիս: Ռումբը, որով նրանք սպառնում էին, չեն գտել, փոխարենը ռումբի խաղալիք մակետ է եղել:
Նշվում է, որ տղայի նման քայլի պատճառն իր սիրեցյալի հետ հարաբերություններում առկա խնդիրներն են եղել: Երիտասարդը վերջերս ազատ արձակվել բանտից եւ իր ընկերուհուն առաջարկել է հեռանալ Աստրախանից, վերջինս հրաժարվել է: Դրանից հետո տղան որոշել է նման ձեւով ապացուցել իր սերը:
Կուպցովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ «պատանդներ վերցնելու» հոդվածով:




























