Այսօր՝ մարտի 15-ին, ժամը ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ. Պետրոսյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ոսկե թաս» առեւտրի կենտրոնի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.02-ին, մարվել` 18.04-ին: Այրվել է Ա.Մանուկյանին պատկանող «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 13OU898 համարանիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակն ամբողջությամբ:




























