Այսօր՝ մարտի 15-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ե. Թադեւոսյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչը վատառողջ է, չի կարող ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի 4-րդ հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, միջանցքի հատակին հայտնաբերել 83-ամյա Օ. Մաչկալյանին, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:



























