2010 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության Գորիսի, Նուբարաշենի, Աբովյանի, Արթիկի եւ Սեւանի քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալներից ոստիկանության մի շարք բաժիններում ստացվել է 12 դիմում-մեղայական, որոնցում նշված փաստերով` ավազակային հարձակում, կողոպուտ, գողություն, յուրացում, խարդախություն եւ այլն, բացահայտվել է 14 հանցագործություն:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2009 թ. նույն ժամանակահատվածում ոստիկանության բաժիններում դատապարտյալներից ստացվել էր 5 դիմում-մեղայական, որոնցում նշված փաստերով բացահայտվել էր 6 հանցագործություն, 2008-ին, համապատասխանաբար՝ 3 դիմում եւ 4 բացահայտում:




























