«Ժառանգությունը» առաջիկա մեկ-երկու օրերին կհրապարկի Երեւանի ավագանու ընտրություններին իր համամասնական ցուցակը, այժմ վերջին ճշգրտումներն են կատարվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա հրաժարվեց նշել, թե ցուցակը ով կղեկավարի, սակայն տեղեկացրեց, որ «Ժառանգության» ցուցակում կլինեն ինչպես իրենց կուսակցության ներկայացուցիչներ, այնպես էլ այլ կուսակցություններից անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ այլն:

Հարցին, թե հաջողվեց միասնական ճակատ ձեւավորվել, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց` «այն չափով, ինչ չափով կարողացել ենք»: «Այս պահի դրությամբ առնվազն 4-5 կուսակցության համագործակցություն ունենք, դեռ վերջնական չէ»,- նշեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am