Վերջին երեք օրերին հանրապետության տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մոտ 8-10 աստիճանով:
ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, թե մարտի 15-ին առավելագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում գրանցվել է +10...+13 աստիճան, Լոռիում` +15...+18 աստիճան, Տավուշում` +15...+20 աստիճան, Արարատյան դաշտում` +21...+23 աստիճան, Արագածոտնի և Սյունիքի նախալեռներում` +20...+22 աստիճան, Սյունիքի Հովիտներում` մինչև +26 աստիճան:
Մարտի 16-ին, ժամը 10.00 դրությամբ ջերմ աստիճանի բարձրացումը հանրապետության տարածքում շարունակվում է և մարտի 15-ի նույն ժամի հետ համեմատ` ջերմաստիճանը բարձրացել է միջինը 4-5, Լոռիում և Սյունիքի նախալեռների առանձին հատվածներում` 7-12 աստիճանով:
Ջերմաստիճանի աճը կշարունակվի մինչև մարտի 17-ի օրվա առաջին կեսը ներառյալ: Մարտի 17-ի երեկոյան ժամերից, մարտի 18-ին և մարտի 19-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Մարտի 18-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -2...+3 աստիճան, Լոռիում` +3...+8 աստիճան, Տավուշում` +6...+10 աստիճան, Արագածոտնի նախալեռներում` +8...+12 աստիճան, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +8...+13 աստիճան, Սյունիքի հովիտներում` +7...+10 աստիճան, Սյունիքի նախալեռներում` +2...+5, Արցախում` +6...+10 աստիճան, Երևանում` +11...+13 աստիճան սահմաններում:
Մարտի 19-ի գիշերը օդի ջերմաստիճանը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում կտատանվի -5...-10 աստիճան, Լոռիում` -2...-7 աստիճան, Տավուշում` +1...+4 աստիճան, Արագածոտնի նախալեռներում` +1...+4 աստիճան, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռներում` +1...+4 աստիճան, Սյունիքի հովիտներում` +2...+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում` 0...+4, Արցախում` +2...+5 աստիճան, Երևանում` +1...+3 աստիճան սահմաններում:
Պայմանավորված մոտեցող ցիկլոնի ուժի թուլացմամբ, որոշակիորեն կնվազի նաև մարտի 17-ից 18-ը սպասվող տեղումների ինտենսիվությունը և կփոքրանա գետերում ջրի մակարդակի կտրուկ բարձրացման վտանգը:




























