Արդեն յոթերորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է անում «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ նրա ինքնազգացողությունը նորմալ է` հացադուլի 7-րդ օրվան համապատասխան:

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի տրամադրությունը լավ է, կոորդինացնում է շարժման աշխատանքները: Նախագահի նախկին թեկնածուն մտադիր է մինչեւ ապրիլի 9-ը` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, հացադուլ անել Ազատության հրապարակում:

Ի դեպ, այսօր «Ժառանգության» առաջնորդին են այցելել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու  Խաչիկ Հարությունյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am