Ռուսաստանը քրեական միջավայրում Թբիլիսցի Ջեմո անունով հայտնի  հեղինակություն Ջեմալ Մամոյանին արտաքսել է Վրաստան։ Օրենքով գողը պատիժը կրել է Մագադանում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության բնագավառում հանցանքների համար։

Ըստ Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալների՝ Մամոյանը Ռուսաստան էր գնացել յոթ տարի առաջ՝ իբրեւ թե բուժման նպատակով: 2009թ. Ջեմոն ձերբակալվել էր թմրանյութերի անօրինական վաճառքի գործով եւ Մոսկվայի Նիկուլինի շրջանային դատարի կողմից դատապարտվել չորս տարվա ազատազրկման:

Մամոյանին բազմիցս մեղադրել են կարգուկանոնի խախտման եւ իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար, որի կապակցությամբ էլ Ռուսաստանի արդարադատության նախարարությունը բավարարել էր պատժի իրագործման դաշնային ծառայության միջնորդությունը երկրի տարածքում նրա գտնվելու անցանկալիության վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մամոյանին Մագադանից Մոսկվայի մարզ են տեղափոխել, որտեղից էլ ինքնաթիռով ուղարկել են Վրաստան: