Մոսկվայում Էդուարդ Լիմոնովի «Դրուգայա Ռոսիա»-ի երկու ակտիվիստներ են ձերբակալվել։

Դմիտրի Կոլեսնիկովի եւ Իվան Դրոզդովի ձերբակալության մասին Facebook-ի իր էջում հայտնել է կուսակցության մամուլի քարտուղարԱլեքսանդր Ավերինը։ «Ձերբակալությունից հետո ակտիվիստներին հաղորդվել է, որ իրենք սպանության կասկածյալ են», - գրել է Ավերինը։

Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքները անհեթեթություն են եւ սադրանք։ Նա նաեւ չի բացառել, որ սա վախեցնելու փորձ է ուժայինների կողմից։ «Դրուգայա Ռոսիա»-ն հիմնադրվել է 2010թ. Մոսկվայում, 2011թ. մերժել էին այն պաշտոնապես գրանցել։ Կուսակցության առաջնորդն է Էդուարդ Լիմոնովը։