Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումների մեջ մեղադրվող Մուրադ Նազարյանի ֆիզիկական եւ հոգական վիճակը թույլ չէր տա, որ նա նման հարձակումներ կատարեր։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Իսպիրյանի խոսքով՝ հաշվի առնելով Մուրադ Նազարյանի հոգեական ոչ կայուն վիճակը, ոստիկանությունում նրա հակասական ցուցմունքները, տուժածների եւ ականատեսների վկայությունները, կարելի է ենթադրել, որ Մուրադ Նազարյանը գործիք է դարձել տարեց հայ կանանց դեմ հարձակումները կազմակերպած խմբի ձեռքին։

Թուրքագետը մեջբերեց թուրք լրագրողների հարցազրույցները Մուրադ Նազարյանին ճանաչողների հետ, ըստ որի, ոչ ոք չի հավատում, որ նա նման քայլի կգնար։

Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց, որ թուրք ազգայնականները այս քայլով կարողացան մեկ կրակոցով երկու նապաստակ խփել, քանի որ հարձակումներ տեղի ունեցան հայ կանանց դեմ եւ դրանում մեղադրվեց ազգությամբ հայը։